Ադրբեջանը պահանջ է ներկայացրել Արցախի իշխանությանը (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը անվտանգության խորհրդի նիստում.

Հարգելի՛ հայրենակիցներ

Նախ, իմ և Հանրապետության իշխանությունների անունից խորին վշտակցություն եմ հայտնում երեկվա ադրբեջանական հարձակման զոհ դարձած երեք ոստիկանների հարազատներին: Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորիս սրտերում:

Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել եմ, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով սույն թվականի փետրվարի 24-ին և մարտի 1-ին ադրբեջանական կողմի հետ հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի շուրջ կազմակերպված հանդիպումներն արդյունք չեն տվել: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ պետք է ընդունենք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

Հաջորդը

Հայաստանը 20-րդն է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքել է կրակոցների մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են…
Դիտել

Թուրքիայի նախագահի թեկնածուն սեքս-սկանդալի պատճառով դադարեցրել է մրցապայքարը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրում ընտրական գործընթացին միջամտելու մեջ։ Վաշինգտոնից…
Դիտել

Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share