Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով․ Ալիեւ

Հակամարտությունից հետո իրավիճակը Ղարաբաղում շատ փխրուն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա այս մասին հայտարարել է Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայում «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ:

«Հրադադարը հարգվում է, բայց հակամարտությունից հետո դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն», – ասել է Ալիևը

Ալիևը նշել է նաեւ, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով, բայց Երևանից որևէ պատասխան քայլ չի տեսնում:

«Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել: Բայց մենք Երևանից ոչ մի փոխադարձ քայլ չենք տեսնում», – ասել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիեւը նաև ասել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ:

«Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք որեւէ երկրի, այդ թվում Հայաստանի նկատմամբ»,-ասել է Ալիեւը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացումը

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր քայլերով հետագայում էլ նպաստելու ենք հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը․Ռիշար Ֆերան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին: այս մասին…
Դիտել

Միջազգային լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ այսօր…
Դիտել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից…
Դիտել

Շոլցը բանակցություններ կվարի Փելոսիի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 16-ին Բեռլինում բանակցություններ կվարի ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share