«Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը». Բորել

ԵՄ արտաքին  քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է եվրախորհրդի հույն պատգամավոր Պապադակիսի՝ Լաչինի միջանցքի բացման, ԵՄ դիտորդական առաքելության և բանակցությունների վերաբերյալ հարցերին։ 

Բորելը, մասնավորապես, պատասխանել է. «2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Լաչինի միջանցքի երկայնքով և ուսումնասիրում դրանց մարդասիրական հետևանքները: ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է տեղաշարժի և շարժման ազատության շարունակական սահմանափակումներով, որի հետևանքով բնակչության համար առաջանում են կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման խափանումներ։

Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Բորելը, որին աջակցում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, շարունակում է սերտ կապի մեջ լինել երկու կողմերի հետ։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ձեռնարկել միջոցներ իր իրավասության տիրույթում՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունների»։

Բորելը ընդգծել է նաև ՌԴ պարտավորությունները, նշելով` «Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը նույնպես պատասխանատու է միջանցքի վերահսկման ու գործունեության հարցում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արոնյանը հաղթանակով է մեկնարկել WR Chess Masters մրցաշարում

Հաջորդը

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը խոշտանգել է բուժվողներին

Առնչվող նյութեր
Դիտել

Արտաշատի ավագանու ՀՅԴ-ական անդամը հանրահավաքի մասնակցելու համար գումար է տվել քաղաքացիներին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես…
Դիտել

Արցախում հանգիստ է եղել

Ռուսաստանի խաղաղապահները շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: 27 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում: Արցախում…
Դիտել

Մտահոգված եմ ԼՂ-ում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին…
Դիտել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ զինվորականներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերըն ԱՄՆ-ից) կոչ են արել ազատ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share