Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը

Այսօր Բաքվում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների վերաբերյալ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ համատեղ միջոցառում: Միջոցառմանը ստորագրվել է Բաքվի հռչակագիրը՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային միջանցքի զարգացման շուրջ առաջին եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմին և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ 

Հռչակագրի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ենթակառուցվածքի և տրանսպորտային հնարավորությունների գնահատման և վերլուծության ոլորտում՝ միջանցքն ամբողջությամբ օգտագործելու համար։ Կողմերը կարևորել են երկրների միջև համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը և մտադիր են առաջին նիստն անցկացնել մեկ ամսվա ընթացքում:

Բացի այդ՝ կողմերը հայտարարել են, որ մտադիր են մեկ ամսվա ընթացքում պատրաստել «Ռեշտ-Աստարա» երկաթուղային նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը և բանակցություններ սկսել մինչև 2022 թվականի վերջը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքուն հայտարարում է խաղաղության պայմանագրի բանակցություններին պատրաստ լինելու մասին

Հաջորդը

Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ը հայտնաբերել է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 1274 տուփ ծխախոտ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ տարբեր մարզերում և…
Դիտել

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ…
Դիտել

«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք Կոռնիձորում

Այսօր, մայիսի 20-ին Կոռնիձորում մեկնարկեց Կամավորական շարժում» ՀԿ նախաձեռնած բազմահազարանոց հանրահավաքը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եւ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share