ԱՄՆ Պետդեպը կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ ապրանքների շարունակական շրջափակման հետևանքով։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Պետքարտուղարությունը նշում է, որ վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներն աշխատում է կողմերի հետ՝ ապահովելու, որ մարդասիրական օգնությունը հնարավոր լինի հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

«Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։ Բացի այդ, Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հավաքվեն՝ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաների համար անհրաժեշտ սննդամթերքի փոխադրման ուղիները, ներառյալ մատակարարման լրացուցիչ ուղիները, և վերսկսեն քննարկումները բոլոր չմարված հարցերի շուրջ: Հիմնական հումանիտար օգնությունը երբեք չպետք է պատանդ մնա քաղաքական երկպառակություններին»,- ասված է հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է. ՊՆ

Հաջորդը

Շառլ Միշելը ԼՂ հումանիտար ճգնաժամի լուծում է առաջարկել

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների պետնախարարի հետ

Հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար…
Դիտել

Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների

Հայաստան այցից առաջ աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի բարեկամ Վլադիմիր Սպիվակովը ողջույնի խոսք է հղել իր հայ հանդիսատեսին. «Թանկագին…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share