Շառլ Միշելը ԼՂ հումանիտար ճգնաժամի լուծում է առաջարկել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը՝ ի դեմս նրա խոսնակի, հանդես է եկել լայնածավալ հայտարարությամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկայիս ընթացքին, բանակցային գործընթացին, ԵՄ ներգրավմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս լարված իրավիճակին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախագահ Միշելը շարունակում է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման գործում: Նրա ջանքերը վերջին շաբաթների ընթացքում, այդ թվում՝ Հարավային Կովկասի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարի աջակցությամբ, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի լուծման վրա:

Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ապաշրջափակման համար լուծում մշակելու համար։ Ներկայումս հումանիտար իրավիճակը տեղում արագորեն վատանում է. հրամայական է քայլեր ձեռնարկել՝ ուղղված տեղի բնակչության կարիքների բավարարմանը: Շառլ Միշելն առաջարկում է փուլային մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը։

Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակները, որոնք կմատակարարվեն այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքում:

ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախորդող համաձայնագրերի և միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)-ի, և նշում, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը նույնպես կարող է հրատապ մատակարարումների և կայուն լուծման մաս լինել: Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023թ․ հուլիսի 15-ին՝ Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։

ԵՄ-ն նաև ընդգծել է Բաքվի կողմից ղարաբաղցի հայերի՝ Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկելու հստակ ընթացակարգերի կարևորությունը:

Զուգահեռաբար, քննարկումները կենտրոնացել են նաև ղարաբաղցի հայերի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման վրա: Անկախ ներկա իրավիճակից՝ ԵՄ կողմը շեշտել է հակամարտության լուծման անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծման հասնելու համար:

Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունն այս առումով էական կլինի։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ մեխանիզմների շուրջ քննարկումները՝ սկսվեն հնարավորինս շուտ։

Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը փոխվստահության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու, տեղում ներգրավվելու համար:

Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղի բնակչության։ Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ նաև այսօրվա էսկալացիայի լույսի ներքո:

ԵՄ-ն այլ միջազգային դերակատարների հետ ներգրավված է եղել այդ ջանքերում՝ կանոնավոր անձնական շփումների և կարծիքների փոխանակման միջոցով, ներկա անկայուն իրավիճակում լավագույն լուծում գտնելու համար»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Հաջորդը

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ վավերացման

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանը Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, և քաղաքը ինքնաբերաբար սկսում է նմանվել իր երգերին․ Տիգրան Ավինյան

Երևանը Ֆորշի երգե՛րն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, ու քաղաքը ինքնաբերաբար սկսում է նմանվել իր երգերին: Այս…
Դիտել

Աննա Վարդապետյանն ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է գործակցությունը զարգացնելու հնարավորությունները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share