Ադրբեջանը փորձում է հայ հոգևորականներին վտարել Դադիվանքից. Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանը փորձում է հայ հոգեւորականներին վտարել Քարվաճառի շրջանի Դադիվանքից։ Արցախի պատմության կեղծումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության «ալբանացումը» անընդունելի են:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՄԻՊ գրասենյակն ու կոչ արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին քայլեր ձեռնարկել՝ ուղարկելով իր առաքելությունը Արցախ:

Միաժամանակ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն իրազեկել է, որ հայ եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը:

«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,-ըստ «Արցախպրես»-ի, հայտնել են Մայր Աթոռից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արդարադատության նախարարը «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է ոլորտային օրենսդրության բարելավման հարցեր

Հաջորդը

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սամանթա Փաուերն ու Յուրի Քիմը այսօր ժամանել են Հայաստան

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը այսօր ժամանել են Հայաստան։  «Փաուերը…
Դիտել

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է

Արցախի քննչական կոմիտեի հաղորդագրությունը. «Սույն թվականի օգոստոսի 28-ին տեղեկատվություն էինք տարածել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի…
Դիտել

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են ապօրինի որսագործիքների լճից դուրս բերման…
Դիտել

Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Ազնավուրի արձանը

Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի արձանը։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share