Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել կոմունիկացիաների բացման հարցը․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այսօր սպասվում է նաեւ Փաշինյանի, Շառլ Միշելի եւ Ալիեւի հանդիպումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցը

Հաջորդը

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ. Արտակ Բեգլարյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share