Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ նախագահին

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի դեմ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որն աճում է վերջին օրերին։ Նման հայտարարությունները, անտեսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու միջազգային աճող ջանքերը, ծառայում են տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրմանը։

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից, դադարեցնի ագրեսիվ գործողությունները, ինչպիսիք են տարածքային ամբողջականության ոտնձգությունը և միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի՝ իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցին, որտեղ նա խոսել էր Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից, ՀՀ տարածքների օկուպացիային և ԼՂ հայության դեմ էթնիկ զտումների վտանգից։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում կարևոր է․ Մհեր Գրիգորյան

Հաջորդը

Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Ղրղզստանը հանդես Է եկել սահմանի իրադրության խաղաղ կարգավորման օգտին

Ղրղզստանի եւ Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարներ Ժեենբեկ Կուլուբաեւը եւ Սիրոջիդդին Մուխրիդինը սեպտեմբերի 16-ին բանակցություններ են վարել սահմանի ընդհանուր հատվածի…
Դիտել

Սերժ Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթին։…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share