Ադրբեջանն օգտվում է ՌԴ-ում տիրող իրավիճակից և ներկայացնում իր պահանջները, որոնք ավելի շատ նման են վերջնագրի. Զատուլին

Ռուսաստանի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու այնքան էլ հեշտ չեն, քանի որ Բաքվի թիկունքում կանգնած է Թուրքիան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին ասել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշել է, որ Ադրբեջանն օգտագործում է Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանն ու նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին:  

«Հրետակոծությունը, ցավոք, տխուր իրականություն է: Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանում տիրող իրավիճակից և ներկայացնում իր պահանջները, որոնք ավելի շատ նման են վերջնագրի: Ինձ թվում է՝ սա երկու տարի առաջ տեղի ունեցածի հետեւանքն է, որ մենք հիմա քաղում ենք և ես կարծում եմ, որ այստեղ մենք դեռ պետք է հասկանանք Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կանգնած է Ադրբեջանի բոլոր գործողությունների թիկունքում, որպես դրդող»,-ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանը հեռու կմնա ռազմական գործողություններին միջամտելուց այն ժամանակ, երբ «հանգստացնի» Ադրբեջանին:

Ռուսաստանը փորձում է դիվանագիտական միջոցներով առաջընթացի հասնել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ըստ Զատուլինի, Ռուսաստանը պետք է ամեն կերպ կանխի հակամարտությունը, անհրաժեշտության դեպքում պետք է մարտական պատրաստականության բերի Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան, ինչը միանգամայն բնական ռեակցիա է իրավիճակի սրմանը։ 

«Ռուսաստանին ձեռնտու է խաղաղությունը: Պուտինի և Էրդողանի առաջիկա հանդիպմանը, կարծում եմ, այս հարցերը կքննարկվեն»,-ընդգծել է Զատուլինը: Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է, ուղղակիորեն չի ազդում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, բայց դա Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանք է։ Ադրբեջանը և նրան աջակցող Թուրքիան ամեն ինչ անում են կարճ ժամանակահատվածում առավելագույն հնարավոր արդյունքների հասնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուժային մեթոդներով կարգավորելուց

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ԶՈՒ-ն չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների,…
Դիտել

Կրակոցները Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային. Արման Թաթոյան

Ադրբեջանական երեկվա կրակոցներն Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի…
Դիտել

Մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների ընթացքում հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ…
Դիտել

Օդեսայում ապամոնտաժել են Եկատերինա II-ի հուշարձանը

Օդեսայում քանդել են Օդեսայի հիմնադիր, Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի արձանը։ Լուսանկարները Telegram ալիքում հրապարակել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share