Ադրբեջանն օգտվում է ՌԴ-ում տիրող իրավիճակից և ներկայացնում իր պահանջները, որոնք ավելի շատ նման են վերջնագրի. Զատուլին

Ռուսաստանի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու այնքան էլ հեշտ չեն, քանի որ Բաքվի թիկունքում կանգնած է Թուրքիան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին ասել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշել է, որ Ադրբեջանն օգտագործում է Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանն ու նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին:  

«Հրետակոծությունը, ցավոք, տխուր իրականություն է: Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանում տիրող իրավիճակից և ներկայացնում իր պահանջները, որոնք ավելի շատ նման են վերջնագրի: Ինձ թվում է՝ սա երկու տարի առաջ տեղի ունեցածի հետեւանքն է, որ մենք հիմա քաղում ենք և ես կարծում եմ, որ այստեղ մենք դեռ պետք է հասկանանք Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կանգնած է Ադրբեջանի բոլոր գործողությունների թիկունքում, որպես դրդող»,-ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանը հեռու կմնա ռազմական գործողություններին միջամտելուց այն ժամանակ, երբ «հանգստացնի» Ադրբեջանին:

Ռուսաստանը փորձում է դիվանագիտական միջոցներով առաջընթացի հասնել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ըստ Զատուլինի, Ռուսաստանը պետք է ամեն կերպ կանխի հակամարտությունը, անհրաժեշտության դեպքում պետք է մարտական պատրաստականության բերի Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան, ինչը միանգամայն բնական ռեակցիա է իրավիճակի սրմանը։ 

«Ռուսաստանին ձեռնտու է խաղաղությունը: Պուտինի և Էրդողանի առաջիկա հանդիպմանը, կարծում եմ, այս հարցերը կքննարկվեն»,-ընդգծել է Զատուլինը: Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է, ուղղակիորեն չի ազդում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, բայց դա Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանք է։ Ադրբեջանը և նրան աջակցող Թուրքիան ամեն ինչ անում են կարճ ժամանակահատվածում առավելագույն հնարավոր արդյունքների հասնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուժային մեթոդներով կարգավորելուց

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած

Նոյեմբերի 25-ին, ժամը 09։54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ջամշլու գյուղերի ավտո­ճանապարհին տեղի է ունեցել…
Դիտել

Գիշերը ադրբեջանցիները կրկին դիմել են սադրանքի. ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք…
Դիտել

Եռամսյա հավաքների փոխարեն կսահմանվի 25-օրյա ժամկետ

Կառավարությունը մտադիր է հրաժարվել եռամսյա հավաքների անցկացումից։ Փոխարենը, ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հավաքները դառնում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share