Ադրբեջանցիները կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բայդենը հայտարարել է Զելենսկու հետ հեռախոսազրույցի մասին

Հաջորդը

Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն…
Դիտել

Հայերի վերադարձը ԼՂ սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար. Զախարովա

Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար:…
Դիտել

Վաղվանից Արցախի դպրոցները չեն գործի. Պետնախարարը կոչ է անում խնայել էլեկտրաէներգիան

Վաղվանից Արցախի Հանրապետության դպրոցները չեն աշխատի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Վերջինս…
Դիտել

Խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Արցախում շարունակվում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը դաշտերում և խաղողի այգիներում, որոնք պայթյունավտանգ առարկաներից մաքրել են ռուս սակրավորները: Խաղաղապահներն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share