Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը հաջողությամբ բաց թողնվեց բնություն

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Armenia) տեղեկացնում է, որ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում բուծված ազնվացեղ եղջերուների առաջին խումբը հաջողությամբ բաց թողնվեց բնություն:

հոկտեմբերի 14ին «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցավ ծրագրի առաջին 3 ազնվացեղ եղջերուների բացթողումը Դիլիջան ազգային պարկ: Պաշտոնական արարողությանը ելույթով ներկայացան ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Տոբիաս Մյուխմեյերը: Ազնվացեղ եղջերուների բացթողումը զուգորդվեց առցանց մոնիտորինգի հետ, որի միջոցով միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հետևել բացթողման ամբողջ գործընթացին: Պաշտոնական արարողությանը հաջորդեց WWF-հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի հարցազրույցը մամուլին, որի ընթացքում խոսվեց ծրագրի նախաձեռնման, իրագործման, նպատակների ինչպես նաև պոտենցյալ ռիսկերի մասին:

2013 թվականից իվեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։ Երկար տարիներ Հայաստանից բացակայած ազնվացեղ եղջերուն վերադարձավ Հայաստան 2018 թվականին: Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ (երեք առաձնյակ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվեց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից):

Հարկ է առանձնացնել, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ստեղծված ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում արդեն իսկ ծնվել է 21 ձագ։ Եղջերուների առաջին խմբի բացթողումից հետո նախատեսվում է տարեկան 8-10 առանձնյակի արձակում բնություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

Հաջորդը

Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանն այցելել է Ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև նորաստեղծ Ներքին գործերի նախարարության գործունեության ուղղությամբ…
Դիտել

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու վերջին ճամփորդությունը. թագուհու մարմինը տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մարմինը Բալմորալից տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ։ Վաղ առավոտից հազարավոր մարդիկ փողոցներում վերջին հրաժեշտն են տալիս…
Դիտել

1 միլիոն լարիի խարդախություն. Վրաստանում 9 մարդ է ձերբակալվել անօրինական վարկ ստանալու համար

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ինն անձանց նկատմամբ քրեական հետապնդում են սկսել ընդհանուր արժեքով ավելի քան 1…
Դիտել

Վաղվանից հնարավոր է պատվաստվել նաեւ «Մոդեռնայի» պատվաստանյութով

Այսօրվանից Երևանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կայաններում հասանելի է ամերիկյան «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը. դրանով վաղվանից կարող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share