Աժ ընդդիմադիր խմբակցությունները մերժել են Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկը: Այս մասին հայտարարություն են տարածել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները:

Հայտարարությունում նշվում է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր խմբակցություններին փոխանցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկություն:

«Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է, հետևաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- նշված է հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք

Հաջորդը

Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին

Առնչվող նյութեր
Դիտել

Իշխանությունը հեռանում է Ռուսաստանի մահացու գրկախառնությունից. Շիրինյան (տեսանյութ)

Շաբաթը Լևոն Շիրինյանի հետ. Ինչո՞ւ Ադրբեջանը հետաձգեց վաշինգտոնյան բանակցությունները։ Կա՞ տարբերություն Ռուսաստանի և Արևմուտքի ծրագրերի միջև։Արդյո՞ք տեղին է…
Դիտել

ՊԵԿ նախագահը կարևորել է բրիտանական հիմնադրամի աջակցությունը ՊԵԿ ծրագրերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք

Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220447 դեպք, որոնցից 207464-ն` առողջացած, 4301-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share