ԱԻ նախարարը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն

Ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրումը՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով՝ Դեբեդ գետից դուրս էր բերել 2 ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:

«Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգևատրել ու շնորհակալություն հայտնել Ժիրայր Պողոսյանին: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, ովքեր ավարտում են Ակադեմիան և հնարավոր է ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,- նշել է նախարարը:

Ճանապարհային շինարարությամբ զբաղվող Ժիրայր Պողոսյանը չի բացառում, որ գուցե ապագայում որոշում կայացնի համալրել փրկարար ծառայողների շարքերը: Հիմա մի բան է անհանգստացնում՝ երեխայի առողջական վիճակը:

«Գնացել եմ երեխային օգնելու նպատակով: Միակ բանը, որ մտածում էի՝ նրան փրկելն էր: Երբ արդեն գրկումս էր, ձեռքերս դողում էին, թե ինչպես եմ մեքենա վարել՝ չգիտեմ: Պարտք էր, որ կատարեցի: Հիմա միայն երեխայից լավ լուրի եմ սպասում. այսօր կամ վաղն անպայման կայցելեմ նրան:

Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ երեխան այս պահին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. կա դրական դինամիկա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով` ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու համար Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, արժանացել՝ դրամական պարգևի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատախազությունը բավարարել է զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը

Հաջորդը

Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Լվովի մարզպետի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Մայիսի 9-ի կապակցությամբ։ «Սիրելի հայրենակիցներ,Սիրելի ժողովուրդ, Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը

Սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է։ Ադրբեջանը շարունակում է փակ…
Դիտել

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները ՀՀ-ում են՝ ծանոթանալու Լաչինի միջանցքի ճգնաժամին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո…
Դիտել

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Ռ․Ն․…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share