Ալեն Սիմոնյանը աշխատանքային եռօրյա այցով Կատարում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ալ-Ղանիմին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար:

Կողմերն արձանագրել են հայ-կատարական միջպետական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը:

Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից:

«Համոզված եմ` հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի, եւ ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,- հավելել է նա: Կատարցի գործընկերն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը:

Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության շուրջ: Արաբ գործընկերն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական եւ ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները: Կողմերն արձանագրել են, որ դրանց դեմ պայքարում խորհրդարանները մեծ անելիք ունեն:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, բարեկամական խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Տրդատ Սարգսյանը եւ Թագուհի Թովմասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Պաշտպանության նախարարի հետ

Հաջորդը

Պուշկինի թունելը փակ է լինելու

Առնչվող նյութեր
Դիտել

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահը

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ռազմական ագրեսիայի ժամանակ զոհվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն…
Դիտել

ԱԺ նախագահը կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ:  Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստի…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»…
Դիտել

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների թեման

Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերը քննարկում են Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորներ հայտնաբերելու մասին Բաքվի տեղեկատվության հետ կապված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share