Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին՝ ասելով, որ Լավրովը «ճիշտ չի դուրս գալիս», երբ հայտարարում է, թե Պրահայում Հայաստանն արդեն Արցախը թողել է Ադրբեջանի կազմում:

Ըստ Սիմոնյանի. «Այդ նույն հայտարարության մեջ ինքը պատմում էր մի տարբերակ նաև, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք` Լավրովի տարբերակ: Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակ կար ու, ի հեճուկս իր իսկ հայտարարության, ռուս լրագրողներ հետ իմ հայտնի տեսանյութից հետո ինքը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր»։

Ինչ վերաբերում է Պրահայի հայտարարությանը` Սիմոնյանն ասաց, որ այդ հայտարարության մեջ չկա այն, ինչ ասել է Լավրովը. «Արցախը որևիցե պարագայում չի թողնվում գործընթացից դուրս, նախատեսված ֆորմատ կա, որով Արցախն ու Ադրբեջանը պետք է իրար հետ ունենան խոսակցություն: Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ, իրոք, Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է ու չի մտել այդ խոսակցությունների մեջ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացասական ենք վերաբերում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին․ Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Գալիք 5 տարվա ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ծանոթացել կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և…
Դիտել

ՌԴ Պն-ն նախազգուշացրել է Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին

Ռուս զինվորականները Կիևում հարված կհասցնեն ռազմական օբյեկտներին և տեղեկատվական և հոգեբանական գործողությունների 72-րդ գլխավոր կենտրոնին, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ…
Դիտել

1 միլիոն լարիի խարդախություն. Վրաստանում 9 մարդ է ձերբակալվել անօրինական վարկ ստանալու համար

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ինն անձանց նկատմամբ քրեական հետապնդում են սկսել ընդհանուր արժեքով ավելի քան 1…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share