Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին՝ ասելով, որ Լավրովը «ճիշտ չի դուրս գալիս», երբ հայտարարում է, թե Պրահայում Հայաստանն արդեն Արցախը թողել է Ադրբեջանի կազմում:

Ըստ Սիմոնյանի. «Այդ նույն հայտարարության մեջ ինքը պատմում էր մի տարբերակ նաև, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք` Լավրովի տարբերակ: Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակ կար ու, ի հեճուկս իր իսկ հայտարարության, ռուս լրագրողներ հետ իմ հայտնի տեսանյութից հետո ինքը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր»։

Ինչ վերաբերում է Պրահայի հայտարարությանը` Սիմոնյանն ասաց, որ այդ հայտարարության մեջ չկա այն, ինչ ասել է Լավրովը. «Արցախը որևիցե պարագայում չի թողնվում գործընթացից դուրս, նախատեսված ֆորմատ կա, որով Արցախն ու Ադրբեջանը պետք է իրար հետ ունենան խոսակցություն: Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ, իրոք, Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է ու չի մտել այդ խոսակցությունների մեջ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացասական ենք վերաբերում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին․ Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Գալիք 5 տարվա ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները հայտարարել են Կիևին երկարաժամկետ օգնության պատրաստակամության մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը հանդիպել է իր կանադացի գործընկեր Անիտա Անանդի հետ, նրանք վստահեցրել են,…
Դիտել

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝…
Դիտել

Իսկ ո՞վ է ինձանից ավելի շատ խոսել բանակցային պրոցեսի մասին․ Սերժ Սարգսյան

– Ձեզ հիմա գործող իշխանությունը, պարո՛ն նախագահ, ամենաշատը մեղադրում է Ձեր նախագահության տասը տարիներին Ղարաբաղյան հարցում ամբողջը չասելու…
Դիտել

ԱԺ-ում մեկնարկել է քննիչ հանձնաժողովի  նիստը. ՈՒՂԻՂ 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի  նիստի ուղիղ հեռարձակումը: 

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share