ԱԽ քարտուղարը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Նորին Մեծություն Թագուհու դեսպան պարոն Ջոն Գալագերը:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները և ուղիները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն

Հաջորդը

Շառլ Դյութուան և Նիկոլայ Լուգանսկին՝ երևանյան բեմում

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել…
Դիտել

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման…
Դիտել

Պարեկային ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Աճառյան փողոցից ոստիկանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share