ԱՀ ԱԺ-ն՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշում կհրապարակի

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին

«Սիրելի’ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։

Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։

Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը(ԼՂԻՄ) Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Մայր Հայաստանին վերամիանալու կոչերը։

Անտարակույս, ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը։

Հարկ ենք համարում ընդգծել և տեղեկացնել մեր հայրենակիցներին , որ համավարակի սաստկացմամբ պայմանավորված՝ ինչպես սեպտեմբերի 2-ին ենք զուսպ ու ծանրակշիռ դիմավորել ԱՀ անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը, նույն կերպ կկազմակերպենք փետրվարի 20-ին նվիրված միջոցառումները։

Օրվան ընդառաջ Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։

Թանկագի’ն հայրենակիցներ

Կրկին շնորհավորելով ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին մաղթում եմ տոկունություն, խաղաղ ու ստեղծարար կյանք և որ ամենակարևորն է ՝անսասան հավատ ապագայի հանդեպ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պեկին 2022. Հայաստանը ներկայացնող զույգը հաղթահարեց գեղասահքի որակավորման փուլը

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի

Առնչվող նյութեր
Դիտել

Լավրովը ապրիլի 2-ին կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ապրիլի 2-ին կհանդիպիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ…
Դիտել

Բլինքենը ողջունել է սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է…
Դիտել

ՄԻՊ-ը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին տեղեկացրել է ԼՂ հայ բնակչության խոշտանգման, անդամախեղման և այլ դեպքերի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share