Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական նղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդիսատեսի համար պատրաստել է գեղեցիկ, տոնական համերգաշար, որը կգոհացնի երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներին ու տարիքային տարբեր խմբերին:

Դեկտեմբերի 24-ին և 25-ին, ժամը՝ 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կսպասեն Ֆրենկ Սինատրայի երգերի սիրահարներին: ‹‹Ամանորը՝ Սինատրայի երգերով›› խորագրով համերգին, Ֆիլհարմոնիկի և հայ լավագույն էստրադային երգիչների կատարմամբ, կհնչեն Ֆրենկ Սինատրայի սիրված հիթերը: Դիրիժորի վահանակի մոտ կլինի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը: Քանի որ հանդիսատեսի հետաքրքրությունը շատ մեծ է այս համերգի նկատմամբ և բոլոր տոմսերը վաղուց սպառված են, համերգը կկրկնվի նաև հունվարի 14-ին և 15-ին:

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահն իր դռները կբացի երեխաների առջև: Ֆիլհարմոնիկի կատարմամբ՝ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի ‹‹Պետյան և գայլը›› սիմֆոնիկ հեքիաթը: Հեքաթասացի դերում հանդես կգա մանուկների սիրելի արտիստ Հրանտ Թոխատյանը, դիրիժոր՝ Ներսես Մկրտչյան:

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կթևածեն վիեննական պարահանդեսային երաժշտության հնչյունները: Մուտքից սկսած՝ հանդիսատեսին կդիմավորեն պարահանդեսային պարային զույգերը: Դահլիճում, ‹‹Վիեննա Գալա›› խորագրով համերգային ծրագրում, կհնչեն Յոհան Շտրաուսի վալսերն ու պոլկաները, ինչպես նաև նախերգանքներ, հայտնի արիաներ ու դուետներ Կալմանի օպերետներից: Մենակատարներ՝ Լուսինե Մակարյան և Հովհաննես Անդրեասյան, դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շատ բարդ է իրավիճակը․ Ռուբեն Վարդանյան

Հաջորդը

Ավելի քան 20 մլն դրամ հափշտակության համար քրեական հետապնդում է հարուցվել ԴԱՀԿ նախկին պետի թիկնապահի ու վարորդի նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնությամբ տեղահանվածներին. Սպիտակ Տուն

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիեն Ուոթսոնը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակին և կոչ…
Դիտել

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան երկրորդ տուրի հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան երկրորդ տուրի հանդիպումները: A խմբում «Բրյուգե»-ն 2:1 հաշվով հաղթեց «Լայպցիգ»-ին, իսկ ՊՍԺ-ն երկու 2։0…
Դիտել

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share