Ամեն ինչ արվում է, որպեսզի առաջնագիծն օր առաջ ավելի ամուր լինի․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է պաշտպանական գծերի վիճակին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշել է, որ թեև գիծը բնավ իդեալական վիճակում չէ, բայց ոչ ոք աչք չի փակում այդ փաստի վրա. 

«Իհարկե, առաջնագծում ամեն ինչ այնպես չէ, ինչպես ես կցանկանայի առաջին հերթին՝ որպես պաշտպանության նախարար։ Բայց ամեն ինչ արվում է, որպեսզի առաջնագիծն օր առաջ ավելի ամուր լինի։ Նախկինում փակ քննարկման ժամանակ ներկայացրել եմ աշխատանքների ծավալն ու բնույթը։ Այդ աշխատանքները շարունակվում են»։

Ըստ Պապիկյանի, պաշտպանական գիծը հատկապես Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան մարտերից հետո լիարժեք և ամբողջական կահավորման կարիք ունի: Ըստ նրա՝ վերջին մի քանի տարվա ընթացքում հարյուրավոր կիլոմետրեր դաշտային և բարձրլեռնային ճանապարհներ են կառուցվել են, որոնք տանում են դեպի առաջավոր ամրություններ: Կառուցվել են նաև հարյուրավոր հենակետեր։ Պապիկյանը շեշտել է, որ չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ այս ընթացքում եղել են էսկալացիայի որոշ դեպքեր, որոնց արդյունքում գիծը փոխվել է և ոչ հօգուտ Հայաստանի։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները ՉԼ մրցաշարում

Հաջորդը

Պետական ծրագրի շրջանակում 2022թ. 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան. Սուրեն Պապիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը

Ռուս խաղաղապահներն ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունն Արցախի Խնաբադ և Ասկերան բնակավայրերին ջուր մատակարարելու համար, որոնց մեծ…
Դիտել

Մեկնարկել է «ԴիջիԹեք-2022»-ը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-ին, մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» համաժողովը և տարածաշրջանում ամենածավալունը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։ …
Դիտել

Զորամասն ինքնակամ լքած զինծառայողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և վարույթ իրականացնող մարմին…
Դիտել

Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի. Forbes

Ամերիկյան «Ֆորբս» հեղինակավոր ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ուշադրություն հրավիրելով երկրի տեխնոլոգիական ոլորտի արագ զարգացման վրա: Ըստ ամսագրի՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share