Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմումներ է հղել Քույր Եկեղեցիների պետերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։

Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն անվիճարկելի է դարձնում այն իրողությունը, որ արցախահայության անվտանգ կյանքը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արդեն իսկ դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի այս անմարդկային գործողություններին հակազդելու և արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասումն է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատականներ կտա մարդու իրավունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և կայունությունը:

Հորդորում ենք նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, մարդասիրական իր կոչմանը հավատարիմ, շոշափելի և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար:

Աղոթում ենք, որ Աստված Իր աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ՝ մեր ժողովրդին»,- նշված է Մայր Աթոռի հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի փակ հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն

Հաջորդը

Մեր ժողովրդի մի մասն ատում է Ռուսաստանին, մի մասն ատում է Արևմուտքին, բոլորն ատում են իրար. Վազգեն Մանուկյանի կոչը

Առնչվող նյութեր
Դիտել

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից…
Դիտել

Չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որոում ասված է․ «Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության…
Դիտել

Քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ գործակցության առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի տարածաշրջանային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share