Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմումներ է հղել Քույր Եկեղեցիների պետերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։

Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն անվիճարկելի է դարձնում այն իրողությունը, որ արցախահայության անվտանգ կյանքը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արդեն իսկ դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի այս անմարդկային գործողություններին հակազդելու և արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասումն է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատականներ կտա մարդու իրավունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և կայունությունը:

Հորդորում ենք նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, մարդասիրական իր կոչմանը հավատարիմ, շոշափելի և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար:

Աղոթում ենք, որ Աստված Իր աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ՝ մեր ժողովրդին»,- նշված է Մայր Աթոռի հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի փակ հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն

Հաջորդը

Մեր ժողովրդի մի մասն ատում է Ռուսաստանին, մի մասն ատում է Արևմուտքին, բոլորն ատում են իրար. Վազգեն Մանուկյանի կոչը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ. Բայրամով

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար…
Դիտել

Հայտնաբերվել է կարմիրգրքյան քարարծիվ՝ թևի հավանական հրազենային վնասվածքով

Հունվարի 2-ին ժամը 18:40-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի…
Դիտել

Երևանն ավելի կայուն իրավիճակ կունենար, եթե ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվեր․ Լավրով

Երևանն, ստորագրելով ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, ավելի կայուն իրավիճակ կունենար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share