ԱՄՆ Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում է հնարավորին կերպով արագ վերադառնալ առարկայական բանակցությունների

Միացյալ Նահանգները կողմերին հորդորում է հնարավորին կերպով արագ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով։

«ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների կալանավորումը: Մենք երկու կողմերին կոչ ենք անում շտապ և խաղաղ կերպով կարգավորել այս միջադեպը: Շարունակում ենք նաեւ կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին բոլոր կալանավորվածներին մարդասիրաբար վերաբերվելու միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների մասին:

ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք սահմանը սահմանազատելու համար ուժի կիրառումը և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը ու դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականապատումը: Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մինչեւ մայիսի 11-ի իրենց դիրքերը: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը հետ քաշել մինչեւ մայիսի 11-ի դիրքերը, և ողջունում ենք այդ մտադրության մասին հայտարարությունները:

Նման գործողությունները կարող են մեղմել լարվածությունը եւ ուղի հարթել սահմանազատման նպատակով խաղաղ բանակցությունների առջեւ: Միացյալ Նահանգները պատրաստակամ է օժանդակելու համար այս ջանքերում»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալիևը օգտվելով Փաշինյանի թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից․ Լեւոն Տեր Պետրոսյան

Հաջորդը

Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա.Ժոնաթան Լաքոթ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ

Ապրիլի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր…
Դիտել

Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության և պարեկային ծառայության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում այսօր…
Դիտել

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի քրեական գործով եւս 7 անձի գործ ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության դատավարական ղեկավարման ներքո, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ ոստիկանության,…
Դիտել

ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share