ԱՄՆ-ն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին

ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկներն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։

Պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության գործընթացն առաջ է գնում, և հիշեցրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին բանակցությունների մասին:

«Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներին՝ աշխատելու որոշ ամենավիճելի հարցերի շուրջ, որոնցից են, օրինակ՝ սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն դաշնագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը», – ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:

Հոգանի խոսքով՝ Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք կողմերն ուսումնասիրում են: Պաշտոնյան նաև բարձր է գնահատել Եվրոպական Միության դերը՝ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում:

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնում բանակցություններից հետո Եվրոպական Միության նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Նա նաև նշել է, որ կողմերն առաջիկայում կհանդիպեն Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական Միության նախագահի հետ՝ քննարկելու, թե ինչ է հարկավոր անել վերջնակետին հասնելու համար:

Դերեկ Հոգանն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նշելով, որ պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրում այդ հարցի առնչությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում խաղաղ հանգուցալուծման նախադրյալներ չկան. Պեսկով

Հաջորդը

Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում. Freedom House

Առնչվող նյութեր
Դիտել

Սամանթա Փաուերը Սյունիքում է (տեսանյութ)

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Գորիսում են: Նրանց ուղեկցում է ԱՄՆ–ում…
Դիտել

Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը ընդունելի չէ Հայաստանի համար. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում…
Դիտել

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված օպերացիա է. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի համակարգված գործողությունները, ներառյալ՝ քաղաքացիական բնակչության և կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ վկայում են…
Դիտել

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի. Արցախի ԱԳՆ

ԱՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից շփման գիծը խախտելու վերաբերյալ։ Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share