ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից. ՌԴ ԱԳ փոխնախարար

«ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից». այս մասին ուրբաթ օրը «Россия-24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Միացյալ Նահանգներն, իմ կարծիքով, ամենուր փորձում է հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ նեոգաղութային ոճով հպատակեցնել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցն են։ Նա կանխում է մեր գործընկերությունն ու դաշինքը ընկերների և հարևանների հետ: Դա է միշտ եղել Ամերիկայի հիմնական մտահոգությունը», – ասաց նա:

Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի և հիմնված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության վրա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը դեմ չէ, որ այլ երկրները ևս նպաստեն հայ-ադրբեջանական կարգավորմանը։ «Սակայն դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով, և համահունչ լինի այն հիմնարար հիմնարար պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են։ Հետևաբար, ինչ-որ այլ միջնորդների ջանքերը պետք է հավելյալ արժեք ապահովեն հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից», – ասել է փոխարտգործնախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը

Հաջորդը

Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

Առնչվող նյութեր
Դիտել

Կլաարն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարը հեռախոսազրույց են…
Դիտել

Ադրբեջանի նպատակն է ցույց տալ, թե իբր հայկական կողմը ագրեսիվ գործողությունների միտում ունի. Պապիկյան

Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով՝ հենք է ստեղծում, որ կարողանա իր սադրիչ գործողությունները ներկայացնել…
Դիտել

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ զորավարժությունների վերաբերյալ

ՀԱՊԿ-ը Երևանից տեղեկատվություն է ստացել Հայաստանում զորավարժությունների աննպատակահարմարության մասին և մշակում է դրանք այլ վայրում անցկացնելու հնարավորությունը։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share