ԱՄՆ-ում կրակել են Ադրբեջանի դեսպանատան մեքենայի վրա

2022 թ.-ի հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Վաշինգտոնում կրակ են բացել Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա:  

Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մեր դիվանագիտական առաքելությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին և ներկայացրել տեսախցիկների նկարներ: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ԱԳՆ է կանչվել մեր երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, տեղի ունեցածի կապակցությամբ արտահայտվել է լուրջ մտահոգություն և դժգոհություն, և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու պահանջ է ներկայացվել»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հաջորդը

Դավիթ Բեկ գյուղի հատվածում հայտնաբերված պայթուցիկ զինամթերքները ոչնչացվել են

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կողմն ունի մեկ զոհ եւ մի քանի վիրավոր. ՊՆ

Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ,…
Դիտել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:10-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով…
Դիտել

Միջուկային ապոկալիպսիսի վտանգն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է. Բայդեն

Մոսկվայի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սպառնալիքների ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է աշխարհի վերջի վտանգի մասին։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share