Այլ երկրի սուվերենության, տարածքային ամբողջականության խախտումը չի կարող ընդունելի լինել. ԱԽ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորանը (Cait Moran) ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ նշել է, որ Իռլանդիան խորը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, ներառյալ քաղաքացիական օբյեկտներին հարվածները ՀՀ տարածում, ինչն արգելված է միջազգային հումանիտար իրավունքով։

«Մենք ողջունում ենք այս պահին կրակի դադարեցման մասին լուրերը։ Խստորեն կոչ ենք անում դադարեցնել կրակը և հետևել ավելի վաղ ձեռք բերված միջազգային համաձայնությանը:

Ընդգծում ենք, որ պետք է հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը, այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել, պետք է վերադառնալ այն դիրքերը, որոնք եղել են մինչ այս էսկալացիան։ Հարկավոր է վերադառնալ դիվանագիտական ճանապարհով հակամարտության հանգուցալուծման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամեն ինչից վեր դասենք Հայաստանի և Արցախի փրկությունը, մի կողմ դնենք մեր ներքին հարցերը․ Արամ Ա կաթողիկոս

Հաջորդը

Էրիկ Սաղաթելյանը՝ Սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ն Բրյուսելյան բանակցությունների մաս չի եղել. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վենդանտ Պատելը անդրադարձել է Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցություններին։ Պատելը, մասնավորապես, հայտարարել է. «Բրյուսելի բանակցությունների վերաբերյալ որևէ…
Դիտել

Քննարկվել են Հայաստանի ու Կատարի միջև համագործակցության հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի պետություն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կատարի Պետության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար…
Դիտել

Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին

Եվրախորհրդարանը 607 կողմ 27 դեմ ձայներով ընդունեց բանաձեւ, որով կոչ է անում պաշտոնական Բաքվին առանց նախապայմաններ առաջ քաշելու…
Դիտել

Ադրբեջանի սադրանքը ահաբեկչական ակտ էր․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիային՝ այն որակելով ահաբեկչական ակտ։ Փաշինյանը, շեշտելով փաստը, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share