Այս անգամ խոսակցությունն առավել առարկայական էր. ԱԳ փոխնախարարը՝ Բրյուսելի բանակցությունների մասին

Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ բանակցություններում խոսակցությունն առավել առարկայական է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի բանակցություններին:

Բանակցություններից հետո ԵԽ նախագահն իր հայտարարությունում ընդգծել էր, որ եղել է հասկացվածություն, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ վերջերս Հայաստան ներթափանցած ադրբեջանցիները փոխանակվելու են Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների հետ՝ փոխնախարարն ասաց. «Շատ պարզ ասվեց, որ հայ գերիների վերաբերյալ կային բազմաթիվ պայմանավորվածություններ, և պետք է այդ պայմանավորվածությունները կատարվեն: Դա ուղիղ ուղերձ էր, ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով: Կոչը պարզապես նախկինում ձեռք բերված համաձայնությունների մասին էր»:

Անդրադառնալով ԵԽ նախագահի հայտարարությունում փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հիշատակմանը՝ փոխնախարարն ասաց՝ նշանակում է  այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային միության փլուզման պահին: «Խոսքը դրա մասին էր, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը, պարզապես վերահաստատում էր այդ սկզբունքը»,-նշեց փոխնախարարը:

Նա շեշտեց՝ հանդիպումն ավելի ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն: «Եվ այն հարցերը, որոնք հայտարարել էր ԵԽ նախագահը, վկայությունն էին, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ»,-ասաց Հովհաննիսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Հաջորդը

Թուրքիայի ԿԸՀ-ն հայտնել է նախագահական ընտրությունների արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի է Օսկարի լավագույն ֆիլմը

95-րդ Օսկար մրցանակաբաշխության ժամանակ, լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող ճանաչվեցին Դանիել Կուանն ու Դանիել Շեյներտը`«Ամեն ինչ, ամենուր և միանգամից»…
Դիտել

Սամանթա Փաուերը Սյունիքում է (տեսանյութ)

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Գորիսում են: Նրանց ուղեկցում է ԱՄՆ–ում…
Դիտել

Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը պարզաբանում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ…
Դիտել

«Ադրբեջանը 2024-ին կավարտի Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման աշխատանքները». Ալիև

Թուրքմենստանում ընթացող Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ համաժողովին Ալիևը անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ «Ադրբեջանի տարածքում Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share