Այսօր 2020-ի աղետի երկրորդ տարելիցն է

Այսօր լրանում է 2020 թվականի 44 օրյա պատերազմի երկրորդ տարելիցը: Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը՝ Թուրքիայի և մի քանի այլ պետությունների աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի դեմ: 44 օր շարունակվող պատերազմը  հազարավար կյանքեր խլեց, հազարավոր մարդկանց առոջղություն խեղեց:

Մոտ 4000 կյանք խլեց պատերազմը: Պատերազմ, որը սկսվել էր 30 տարի առաջ և շարունակվում է առ այսօր: 44 օրյա կրակ, այրվող երկինք ու հող, այրվող կյանքեր, որոնք զոհաբերվեցին որպեսզի մյուսներն ապրեն:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախա-ադբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով: Լեռնային աշխարհի կանաչ դրախտը րոպեների ընթացքում դարձնելով դժոխք:

Թշնամին իր ձեռքի տակ եղած ամբողջ զինանոցով հարվածում էր Արցախի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին, ավերում ոչ միայն մարտական դիրքերը այլև խաղաղ բնակավայրերը: 44 օր շարունակ չդադարող կրակ, պայթյուններ ու ճիչ, արցունքներ ու ողբ հանուն գոյության, հանուն իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, հանուն արարելու ստեղծելու ու կյանք պարգևելու:

44 օրյա պատերազմը շատ ռազմական գործիչներ ու փորձագետներ աննախադեպ են համարում երկրորդ համաշխարհայինից հետո՝ օգտագործված զինատեսակների ծավալի առումով: Զինատեսակներ որոնք ոչնչացրեցին մի մաբողջ սերունդ, երիտասարդ սերունդ, սերունդ՝ որին կյանքը դիմավորեց ոչ թե գիրկը բաց, այլ զոհասեղանը պատրաստած:

2020-ի պատերազմն ավարտվեց Հայաստանի ու Արցախի համար ծանր կորուստներով՝ Արցախի տարածքի մեծ մասի օկուպացմամբ, հարյուրավոր գյուղերի ավերումով, հազարավոր ժպիտների կորստով:

Պատերազմից երկու տարի անց վերքերը դեռ չեն սպիացել: Արցախն ու Հայաստանն այսօր կանգնած են նոր փորձությունների առաջ: Փորձություններ որոնք կյանքի և պատերազմի սահմանագիծ են, որոնք քաղաքակրթության և բարբարոսության փխրուն սահման են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմի նահատակների

Հաջորդը

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված հայ քաղաքացիներին

Առնչվող նյութեր
Դիտել

Առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած անձնանց նկատմամբ

Ազգային ժողովն այսօր քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ…
Դիտել

Գասպար Տերտերյանը հունահռոմեական ոճի Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել: «Հռոմում ընթացող առաջնության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share