Այսօր պատմությունը և հաղթնակները արժևորելու օր է

Այսօր՝ մայիսի 9-ին, Երևանում, Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցավ միջոցառում’ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և 1992 թվականին Շուշիի ազատագրման տարեդարձին։

Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Այսօր պատմությունը և հաղթնակները արժևորելու օր է:

78 տարի առաջ հաղթական ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, որին խորհրդային զորքերի կազմում մասնակցում էին հարյուր հազարավոր քաջ հայորդիներ՝ կերտելով այդքան սպասված հաղթանակը։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանից զորակոչվել է ավելի քան 600 հազար մարդ։ 70 հազարից ավելին՝ մեդալներ և շքանշաններ են ստացել, 103-ն արժանացել են Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Հայազգի ավելի քան վեց տասնյակ գեներալներ, երեք մարշալ և մեկ ծովակալ հրամանատարական բարձր պաշտոններ են զբաղեցրել և ղեկավարել են խոշոր զորամիավորումներ։

Ֆաշիզմի դեմ հաղթական պայքարը մեզ համար դարձավ պայքարելու ու չնահանջելու խորհրդանիշ, դարձավ մեր ազգի հարատևության ու լինելիության խորհուրդներից մեկը, որը տարիներ անց նոր իմաստ ու բովանդակություն ստացավ Արցախյան ազատամարտում, երբ 1992 թվականի այս օրը՝ հայ ժողովրդի միասնական ջանքերով ազատագրվեց պատմական Շուշին։ Հայ ժողովրդի զավակները հերոսամարտերում փառքով պսակեցին իրենց անունը՝ մեկ անգամ ևս հավաստելով, որ հայը ցանկացած ժամանակ պատրաստ է զենքով պաշտպանելու իր տունը։

Տարիներ անց էլ մեզ բաժին հասած դաժան փորձությունները՝ հայի մաքառելու ու ապրելու ձգտումը ընկճել չկարողացան: Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար կռիվ տվեցին զինվորներն ու կամավորականները՝ ապացուցելով աշխարհին, որ մեր ոգին անպարտ է:
Այսօր, այս դժվարին ժամանակներում, մարտահրավերներով ու փորձություններով լի ժամանակաշրջանում մենք պարտավոր ենք միասնական լինել ու առաջ շարժվել՝ գոյության պայքարում առավել արժևորելով մեր հայրենիքը:
Այսօր նաև պատերազմներում ընկած հերոսներին հիշելու ու փառաբանելու օր է:

Նորից գլուխ ենք խոնարհում Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերանների ու զոհված հերոսների առջև։
Հավերժ փառք Արցախյան գոյամարտերի բոլոր ապրող և ընկած քաջերին:

Հեղինակներ ‘ Գեղեցիկ Բալեյան
Մարինկա Ալեքսանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին

Առնչվող նյութեր
Դիտել

Կմշակվի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի արդյունավետ կառավարման ծրագիր

Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի հետագա արդյունավետ կառավարումն ապահովելու համար մասնագիտական հանրությունը Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ աշխատում է կառավարման ծրագրի…
Դիտել

Նոր մանրամասներ՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և…
Դիտել

Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է ԵՊՀ Ոսկե մեդալ մեդալով

Նյութը «Ազդագիր» կայքին է տրամադրել ՀՊՄՀ լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող՝ Վարսի Հակոբյանը։ Նոյենբերի 30-ին, Երևանի պետական համալսարանի՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share