Այսօր սիրված դերասան Կարպ Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակն է

Հայ սիրված դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ բեմի կատակերգու Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 100 տարեկան:

Կարպ (Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Կարպ Խաչվանքյանը առավելապես հայտնի է կատակերգական ժանրում խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։

Դերասանի հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

Նրա կերտած կերպարներից ամենասիրվածը, թերևս, Կնյազի կերպարն է «Տաքսի-տաքսի» կատակերգությունում:

1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Կարպ Խաչվանքյանը մահացել է 1998 թվականին՝ Երևանում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նրանք մեզ բերեցին էս ամենինչի առաջ․Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Հաջորդը

ՀՀ ՄԻՊ՝ Քրիստիննե Գրիգորյանը, հրաժարականի դիմում է ներկայացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Պակիստանում ահաբեկչության հետևանքով տուժել է 10 զինվոր

Պակիստանի առնվազն տասը անվտանգության ուժեր վիրավորվել են Հյուսիսային Վազիրիստան շրջանում մահապարտ-ահաբեկչի պայթյունի հետևանքով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է…
Դիտել

Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ լսումներ անցկացնել

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարցով լսումներ անցկացնել, որի ներկա կլինեն նաեւ գերիների, անհետ կորած…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելի հետ

Հունվարի 26-ին Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե…
Դիտել

Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share