Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցը ծավալվել է հիմնականում հայաստանյան ժողովրդավարության եւ դրա զարգացմանը նպաստող անհրաժեշտ պայմանների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսեւորման հետեւանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով, որ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Նորվեգիան՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջատար երկիր, հետեւողական կլինի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների դատապարտման, դրանց արդար դատաքննության ու մեղավորների պատժման հարցում:

Հանդիպմանը խոսվել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունից, ինչի շնորհիվ երկրներին հաջողվում է քաղաքական եւ միջազգային հարթակներում բարձրաձայնել շուտափույթ լուծումներ պահանջող խնդիրներ:

«Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ: Առաջնահերթ եմ համարում միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը: Տեղյակ եմ, որ Նորվեգիայի խորհրդարանում բարեկամական խմբերի ձեւավորման ավանդույթ չկա: Սակայն, կարծում եմ, կարելի է գտնել համագործակցության այլ ձեւաչափեր»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան Նորվեգիայի արտգործնախարարը հավելել է, որ կարելի է  խթանել երկկողմ խորհրդարանական համագործակցության մեխանիզմները, տարբեր միջազգային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը, ակտիվացնել փոխայցերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր

Հաջորդը

Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն. Էդուարդ Աղաջանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանազատման հարցերով հանձնաժողովին կից ևս մեկ աշխատանքային խումբ է ձևավորվել

ՀՀ վարչապետի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից…
Դիտել

Ադրբեջանի փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել

Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share