Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելի հետ

Հունվարի 26-ին Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելի հետ:

Արձանագրելով, որ 2022 թվականին լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կողմերը գոհունակություն են հայտնել անցած երեք տասնամյակի ընթացքում երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության կապակցությամբ։

Արարատ Միրզոյանը և Քսավիե Բետելն անդրադարձել են փոխադարձ վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերի միջոցով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական ոլորտներում համագործակցությունը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը և Լյուքսեմբուրգի վարչապետը շրջայց են կատարել մայրաքաղաքում, որտեղ Պատգամավորների պալատի, Կառավարության և ԱԳՆ շենքերի առջև` ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի, բարձրացված էր Հայաստանի պետական դրոշը։ Շրջայցի ընթացքում Արարատ Միրզոյանն ու Քսավիե Բետելը շարունակել են երկկողմ օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հաջորդը

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար…
Դիտել

Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց

Այսօր հրավիրված Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛…
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը առանձին հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի…
Դիտել

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները Երևանում են

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share