Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին:

Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգանումը:

Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք:

Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը կրկնել է նախորդ օրը ԱԺ ներկայացված հրաժարականը

Հաջորդը

46 քրեական վարույթ, 16 մեղադրյալ․սեպտեմբերի ագրեսիայի փաստով իրականացվող քննության արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը

Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար…
Դիտել

Սպասում եմ Շահրամանյանի արձագանքին․ Անդրանիկ Քոչարյան

2020թ․ պատերազմը քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին հանձնաժողով կանչելու մասին․ «Սպասում եմ…
Դիտել

ՄԻՊ աջակցությամբ լուծվել են դատապարտյալի կողմից բարձրացված մի շարք հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ լուծվել են դատապարտյալի կողմից բարձրացված մի շարք հարցեր Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալը…
Դիտել

Նենսի Փելոսին՝ Սուրեն Պապիկյանի հետ տեղի ունեցած հանդիպման մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին թվիթերյան իր էջում  անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share