Աննա Հակոբյանը Շիրակի մարզպետի հետ ձեռք է բերել կարևոր պայմանավորվածություն

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օրերս Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, որը հանդիսանալու է մասշտաբային ծրագրի հիմք:

Ծրագիրն իրագործելու է «Իմ Քայլը» հիմնադրամը և մեկնարկը կտրվի Շիրակի մարզում: Այն ուղղված է լինելու 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորներին: «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն» է, որի ընթացքում շիրակցի տղաները կկարողանան մասնագիտական հմտությունները զարգացնելով առաջիկայում իրենց ճիշտ տեղը գտնել աշխատաշուկայում:

Նախօրեին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ մարզպետն արդեն զրուցել է աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին: Մարզպետարանի ու հիմնադրամի աշխատակիցներն արդեն ակտիվ կապի մեջ են ծրագիրն իրագործելու նպատակով:

Աննա Հակոբյանն ու Նազելի Բաղդասարյանն այցելել են նաև «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն, որից հետո եղել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել ուսումնառության մեջ գտնվող երեխաների հետ:
Այցի ավարտին տիկին Հակոբյանն ու մարզպետը հանդիպել են նաև Ադրբեջանում պահվող շիրակցի գերեվարված տղաների մայրերի հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ գործակցությամբ. Արարատ Միրզոյան 

Հաջորդը

Հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հումանիտար ճգնաժամը պետք է արագ լուծում ստանա. ԳԴՀ դեսպան

Անընդունելի է Լաչինի միջանցքի փակումը. հումանիտար ճգնաժամը պետք է արագ լուծում ստանա. ԳԴՀ դեսպան Լաչինի ճանապարհի արգելափակման հետևանքով…
Դիտել

Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է.

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share