Անտաշություն է Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու՝ Արևմուտքի փորձերը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման դեպքում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները:

«Այս տարածաշրջանը կարելի է բառիս բուն իմաստով հանգուցային անվանել, ևս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կիրականացվեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք, Ռուսաստանի հետ համատեղ, մշակվել են կողմերի կողմից (Հայաստանի և Ադրբեջանի)»,- հայտարարել է Զախարովան «Sputnik» ռադիոյի եթերում։

Զախարովան «անտաշություն» է անվանել Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու՝ Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն վարվում է ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ ճիշտ հակառակ նպատակներով։

«Ցավոք, այստեղ էլ նման միտում տեսնում ենք երկար տարիներ։ Հիմա արևմտականներն ավելի են ակտիվացել», – հավելել է Զախարովան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կաթողիկոսն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է գերեվարված հայորդիների ազատ արձակման հարցը

Հաջորդը

2008թ. մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանն ագրեսիվ պահվածքից չի հրաժարվելու քանի չի ստանալու վճռական ու կործանիչ հակահարված․ Շիրինյան

Ադրբեջան կեղծ/կվազի պետությունը ագրեսիվ պահվածքից չի հրաժարվելու այնքան ժամանակ, քանի նրա զինված ուժերը չեն ստանալու ՀՀ ԶՈՒ կողմից…
Դիտել

Հայաստանում հեղաշրջման համար Ռուսաստանն այլևս ռեսուրս չունի. Շիրինյան (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջման համար ռեսուրս և միջոցներ այլևս չունի։ Երևանի ընտրողները պետք է կատարեն վերջին ընտրությունը և ռևանշիստներին…
Դիտել

Լաչինի միջանցքը չի կարող շրջափակված մնալ. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share