Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 50 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 9-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 34-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 27, անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 13, ծառերը, թփերը ապօրինի հատելու և ֆիզիկական ներգործության՝ 9-ական, խուլիգանության՝ 4, հոգեկան ներգործության և վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, թմրանյութի իրացման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, զենք-զինամթերքի առգրավման և շորթման՝ 2-ական, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ ցանելու կամ աճեցնելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, անառակաբարո գործողությունների, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար. 4 մարդ զոհվել է, 76-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

92-ամյա Ջորջ Սորոսն իր կայսրության վերահսկողությունը փոխանցել է որդիներից մեկին

Հաջորդը

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Տարեսկզբից «e-Permits» համակարգով տրվել է քաղաքաշինական  1480 թույլտվություն

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով տրամադրվող քաղաքաշինական թույլտվությունների քանակն օրեցօր ավելանում է: 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում www.e-Permits.am միասնական…
Դիտել

Արցախի հրշեջները կանխել են առանձնատանը բռնկված հրդեհը

Հունիսի 30-ին ժամը 19:59-ին Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Իվանյան…
Դիտել

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ավելի քան 3 200 բեռնատար է կանգնած

«Վերին Լարս» անցակետում ավելի քան 3 200 բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է…
Դիտել

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share