Աշխարհը քննարկում է ուկրաինական ճգնաժամը

Ուկրաինական պատերազմը, որն արդեն շարունակվում է չորս ամսից ավելի և խլել է տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, հավանաբար թևակոխում է նոր փուլ: Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Դոնբասում մարտերի ժամանակավոր դադար է հայտարարում: Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պարզաբանել էր, որ զինծառայողներին հանգստանալու, տնից նամակներ ու ծանրոցներ ստանալու հնարավորություն է տրվում։ Միևնույն ժամանակ Ուկրաինական պաշտոնական աղբյուրները չեն բացառում, որ Ռուսաստանը առաջիկայում հնարավոր է նոր ուղղություններով հարձակում իրականացնի: Մոսկվան իրականում դեռ որեւէ լուրջ բան չի սկսել Ուկրաինայում: Այս մասին էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պետդումայի ղեկավարության և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը ժամանակ:

«Բոլորը պետք է իմանան, որ, մեծ հաշվով, մենք դեռ որևէ լուրջ բան չենք սկսել: Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում։ Ի՞նչ կարող եմ ասել, թող փորձեն»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Պուտինն ասել է նաև Արևմուտքն արդեն պարտվել է այս ճակատամարտում, քանի որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը ԱՄՆ կանոնների վրա հիմնված աշխարհակարգի տապալման և բազմաբևեռ աշխարհին անցնելու սկիզբն էր:

Մինչև Պուտինը մեղադրում է արևմուտքին ուկրաիանական պատերազմը հրահրելու համար, Ինդոնեզիայի Բալի կղզում «Մեծ քսանյակի» G 20-ի երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության իրադրությունը:

Հուլիսի 7-ին հայտնի դարձավ նաև, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը աշնանը հրաժարական է տալու: Ջոնսոնը համարվում էր Ուկրաինայի անմիջական աջակիցը: Բորիս Ջոնսոնը հուլիսի 8-ին սոցիալական ցանցերում գրառում է արել և Զելենսկուն հերոս է անվանել:  

«Ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ՝ վերահաստատելու համար Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունն Ուկրաինային. Շնորհակալ եմ քո ընկերության համար, Վլադիմիր, դու հերոս ես, բոլորը սիրում են քեզ»,- գրել է Բորիս Ջոնսոնը։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ չի փոխվի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո։ Զելենսկին Ջոնսոնին անվանել է «Ուկրաինայի իսկական բարեկամ»:

Միջազգային փորձագիտական շրջանակները կարծիք են հայտնում, որ Ջոնսոնի հեռանալուց հետո Ուկրաինական ճգնաժամում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ: Բրիտանական մամուլը գրում է, որ  Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո Մեծ Բրտիանիայի վարչապետի առավել հավանական թեկնածուն կլինի պաշտպանության նախարար Բեն Ուելեսը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տարեսկզբից «e-Permits» համակարգով տրվել է քաղաքաշինական  1480 թույլտվություն

Հաջորդը

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հիվանդանուցում մահացել է

Առնչվող նյութեր
Դիտել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ …
Դիտել

Էլեկտրոմոբիլները ավելի էժան գնով կներկրվեն

Կառավարությունը սակագնային արտոնություն սահմանեց  Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ դեռևս 2022 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share