Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը:

Դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է, ինչը նշանակում է, որ հաշտության համաձայնության առարկա գույքի նկատմամբ սահմանվելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

Ըստ համաձայնության՝ Ա. Մանուկյանը պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքերի արժեքների 85,2 տոկոսը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան

Հաջորդը

Ճապոնիայի վարչապետը ժամանել է Ուկրաինա

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանի քաղաքացին փորձել է թմրամիջոցներ ներմուծել Հայաստան.ՊԵԿ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման…
Դիտել

Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում կիրականացնի ծառատունկ

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին՝ 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի…
Դիտել

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր…
Դիտել

Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության համար

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության համար։ Ըստ «ABC» լրատվականի՝ Թայսոնին մեղադրում են բռնաբարության մեջ, որը իբր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share