Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերության տնօրենի կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը բանկում գրավ դնելու և գրավի դիմաց ստացված վարկային միջոցներով համատեղ առևտրային գործունեություն իրականացնելու պատրվակով, օգտագործելով 39-ամյա ընկերոջ հետ ունեցած վստահելի հարաբերությունները, առաջարկել է Բաղրամյան պողոտայում գտնվող անշարժ գույքը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ընկերոջ կնոջը և վերջինիս քրոջը, գրավ դնել և ստացած վարկային միջոցներով մասնակցել իր կողմից նախաձեռնած շահութաբեր բիզնես ծրագրին:  

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու և գործողությունները քողարկելու նպատակով ՍՊ ընկերության տնօրենը կազմել և իր ընկերոջը, նրա կնոջն ու վերջինիս քրոջը ներկայացրել է թղթյա բաժակների և այլ առարկաների վրա տպագրության համար նախատեսված հաստոցներ ձեռք բերելու և շահագործելու վերաբերյալ գործարար ծրագիր՝ պատրանք ստեղծելով, որ իր կապերի շնորհիվ իրացման հետ պայմանավորված որևէ խնդիր չի առաջանա, իսկ ստացված շահույթը կբավարարի վարկը ժամկետից շուտ մարելու, ինչպես նաև այդ ընթացքում խոշոր եկամուտ ապահովելու համար։

ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշին պատկանող գույքային իրավունքի օտարումից ակնկալվող ֆինանսական միջոցներն իր վերահսկողության տակ պահելու և հետագայում տնօրինելու նկատառումներից ելնելով, կեղծ խոստումներով կորզելով տուժողների համաձայնությունը և փաստացի վերահսկողության տակ վերցնելով վերոնշյալ գույքի տնօրինման իրավունքի օտարումը, 2012թ. դեկտեմբերի 21-ի վարկային պայմանագրով նշված անշարժ գույքի գրավադրմամբ ստացել է 257․000․000 ՀՀ դրամ վարկ՝ քույրերին զրկելով համատեղ իրավունքով նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի նկատմամբ ունեցած տնօրինման իրավունքից: Այնուհետև ընկերոջը կեղծ տեղեկություններ  է տրամադրել այն մասին, որ բանկը բիզնես գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գումար չի հատկացրել, ինքը հրաժարվել է առաջարկված փոքր չափով վարկից, իսկ գույքը չի գրավադրել։

39-ամյա տղամարդը, նրա կինն ու վերջինիս քույրը, հետագայում պարզելով, որ Բաղրամյան պողոտայում գտնվող հիշյալ գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ՍՊ ընկերության տնօրենից պահանջել են ազատել արգելանքից և վերադարձնել այն, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով փորձել է ժամանակ շահել: Այնուհետև գույքը վերադարձնելու սուտ խոստումով ընկերոջն առաջարկել է վարկը տեղափոխել մեկ այլ բանկ։ Վերջինս գույքը գրավից ազատելու ընձեռնված հնարավորությունն ընդունել է իրական, և 2014թ. օգոստոսի 14-ին հաջորդող գրավի պայմանագրով նշված գույքը տեղափոխվել է մեկ այլ բանկ, սակայն ՍՊ ընկերության տնօրենը, գույքը գրավից ազատելու փոխարեն, ստացել է 257.117,58 ԱՄՆ դոլար հավելյալ վարկային միջոցներ, այնուհետև չի կատարել իր վարկային պարտավորությունները, որի արդյունքում քույրերը զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ,  ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ . ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ

Հաջորդը

Ադրբեջանական զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը. ՄԻՊ (լուսանկարներ)

Առնչվող նյութեր
Դիտել

Խաչիկ Ղազարյանը՝ հակակոռուպցիոն դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։ «Հիմք ընդունելով Սահմանադրության…
Դիտել

ԱՄՆ-ի նախնական գնահատականները ցույց են տալիս, որ Լեհաստանին հարվածած հրթիռն արձակվել է Ուկրաինայից

ԱՄՆ նախնական գնահատականներին ծանոթացած երկու պաշտոնյաներ հայտնել են, որ, ըստ երևույթին, Լեհաստանի արևելքում երկու մարդու մահվան պատճառ դարձած…
Դիտել

Մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող,…
Դիտել

Թուրքիայում հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ աշխատողներ կան

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել. փլատակների տակ կան աշխատողներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share