Առաջիկայում կլսենք նաև ՀՀ-ում և Հունգարիայում դեսպանների նշանակման մասին․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ իր հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է հայ-հունգարական սառեցված հարաբերությունները վերականգնելու հարցը։ 

Միրզոյանը հիշեցրել է, որ հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնել էին, ինչը, սակայն, չպետք է անեին. 

«Մեր ընկալումները նույնն են։ Բայց, միևնույն ժամանակ, այդ իրադարձությունները հիշելով նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը՝ 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիներին բերեցին Երևան»։ Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հունգարիան ՀՀ-ին օգնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր տրամադրելու հարցում, ինչի արդյունքում ևս կյանքեր են փրկվել. «Կան բազմաթիվ այլ օրինակներ ևս»,-նշել է Միրզոյանը։

Ըստ ԱԳ նախարարի՝ առաջիկայում կլսենք նաև ՀՀ-ում և Հունգարիայում դեսպանների նշանակման մասին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատար 2022․ դեկտեմբերի 9-ին կմեկնարկի 1/4 եզրափակիչ փուլը

Հաջորդը

Զինծառայողները հնարավորություն կունենան ծառայել իրենց բնակավայրին մոտ. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են: Այս…
Դիտել

Հայաստանին առաջարկվում է մտածել իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը Հայաստանին…
Դիտել

Օլաֆ Շոլցը չի հավատում, որ Պուտինը պատրաստ է զիջումների գնալ Ուկրաինայում

Օլաֆ Շոլցը չի հավատում, որ Պուտինը պատրաստ է զիջումների գնալ Ուկրաինայում: Գերմանիայի կանցլերի խոսքը մեջբերում է Bild-ը: «Ամեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share