Առաջիկայում կլսենք նաև ՀՀ-ում և Հունգարիայում դեսպանների նշանակման մասին․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ իր հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է հայ-հունգարական սառեցված հարաբերությունները վերականգնելու հարցը։ 

Միրզոյանը հիշեցրել է, որ հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնել էին, ինչը, սակայն, չպետք է անեին. 

«Մեր ընկալումները նույնն են։ Բայց, միևնույն ժամանակ, այդ իրադարձությունները հիշելով նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը՝ 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիներին բերեցին Երևան»։ Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հունգարիան ՀՀ-ին օգնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր տրամադրելու հարցում, ինչի արդյունքում ևս կյանքեր են փրկվել. «Կան բազմաթիվ այլ օրինակներ ևս»,-նշել է Միրզոյանը։

Ըստ ԱԳ նախարարի՝ առաջիկայում կլսենք նաև ՀՀ-ում և Հունգարիայում դեսպանների նշանակման մասին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատար 2022․ դեկտեմբերի 9-ին կմեկնարկի 1/4 եզրափակիչ փուլը

Հաջորդը

Զինծառայողները հնարավորություն կունենան ծառայել իրենց բնակավայրին մոտ. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ է կալանավորվել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ…
Դիտել

«Ռեալ»-ում մեկնաբանել են Արսեն Զախարյանի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրված լինելու լուրերը

Մադրիդի «Ռեալ»-ն անդրադարձել է Մոսկվայի «Դինամո»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն ունենալու մասին լուրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական Sport-express-ի հարցին…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և…
Դիտել

Ալեն Սիմոնյանը Բոգդան Կլիխի հետ հանդիպման ժամանակ մտահոգիչ է համարել Լեհաստանի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share