Զինծառայողները հնարավորություն կունենան ծառայել իրենց բնակավայրին մոտ. ՊՆ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադարձել է հարցին, թե արդյոք «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայողները հնարավորություն ունեն իրենց ծառայությունն իրականացնել իրենց բնակավայրերին մոտ:

«Այո՛ հնարավոր է ընտրել ծառայության վայրը: Առավելությունը պետք է տրվի այն զինծառայողներին, ովքեր բնակվում են սահմանամերձ բնակավայրերում: Այսինքն, եթե զինծառայողի բնակության վայրում կա մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, նա կարող է զեկուցագիր գրել ըստ վերադասության և ղեկավարությունը կընդառաջի և նա իր հերթապահությունը կանցկացնի իր բնակավայրին մոտ»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ հիմա կարգը հստակեցվում է և մեխանիզմն ավելի կպարզեցնեն ու բոլորին ավելի հասանելի կդարձնեն.

«Մենք նաև աշխատելու ենք, հնարավորության դեպքում ծնողների հետ, զինծառայողների հետ՝ այս ամենն ավելի պարզ նրանց մատուցելու համար: Բայց մի բան հստակ է՝ այո՛ հնարավորություն կա պայմանագրային դառնալուց հետո, օրինակ՝ դիցուկ 6 ամիս ծառայած զինծառայողը պայմանագիր կնքելուց հետո հնարավորություն ունի վերադառնալ իր բնակավայրին մոտ և իր հետագա հնգամյա պայմանագրային ծառայությունն անցկացնել այդտեղ, այդ զորամասում և պաշտպանել իր մարզի, իր քաղաքի իր բնակավայրի սահմանները»,-ասաց Պաշտպանության նախարարը:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առաջիկայում կլսենք նաև ՀՀ-ում և Հունգարիայում դեսպանների նշանակման մասին․ Միրզոյան

Հաջորդը

Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. ՄԹ-ում ՀՀ դեսպան

Առնչվող նյութեր
Դիտել

Ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո՝ որոնցով անցնում են․ Արարատ Միրզոյան

Այն, ինչ կա Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին, բավական հրապարակային ու թափանցիկ է; Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ…
Դիտել

Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա.Ժոնաթան Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհավորել է Հայաստանին՝ առաջին հանրապետության տարեդարձի առթիվ։ «Այս մայիսի 28-ին,…
Դիտել

Ամփոփվել են 2021 թվականի ընթացքում COVID-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը

ՀՀ Առողջապահության նախարարությունը ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ ամփոփել է 2021 թվականի ընթացքում COVID-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը, որոնք…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը ներկա է եղել Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է եղել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share