«Առողջ ծերացման արշավ»՝ Վանաձորում

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ Վանաձոր համայնքում կազմակերպվել էր «Առողջ ծերացման արշավ»` 60-ից բարձր տարիքի բնակչության համար: Արշավն անց էր կացվում «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով առաջ մղել առողջ ծերանալու, առողջ ապրելակերպ վարելու գաղափարը:

Միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտ, որտեղ էլ անցկացվեց հիմնական միջոցառումը՝ ձեռքի աշխատանքների, գեղանկարների ցուցադրություններ, առողջ ուտեստների պատրաստում, գեղարվեստական կատարումներ:

Արշավին մասնացում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, նախարարության և մարզպետարանի պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի ղեկավարներն ու աշխատակիցները:

Միջոցառման մեջ ներգրավվել էին Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության, «Արփի» ՀԿ-ի և մի շարք այլ կազմակերպությունների շահառուներն ու աշխատակիցները:

«Առողջ ապրելակերպի արշավ» կանցկացվի նաև նոյեմբերի 2-ին՝ ընտանեկան ձևաչափով, որին կարող են մասնակցել ընտանիքի բոլոր անդամները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նա իր շրջապատում նախընտրում է ադրբեջանցի «յուրայինին»․ Զոհրաբ Մնացականյան

Հաջորդը

Վահրամ Դումանյանը և Կարո Փայլանն անդրադարձել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտի խնդիրներին

Առնչվող նյութեր
Դիտել

Ակցիայի մասնակիցը կալանավորվել է՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և…
Դիտել

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share