Առևերույթ 12 հանցավոր ընտրախախտում Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ըստ մարզերի հրապարակել 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերի, դրանց տեսակների, իրավապահ մարմինների կողմից դրանց առթիվ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության իրազեկման գործըթնացը:  

Մասնավորապես, դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում ևս կայացել են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններիս նախընտրական քարոզարշավի շրջանի վերաբերյալ ստացվել է ընտրական բնույթի 4, իսկ բուն քվեարկության օրվա և գործընթացի հետ կապված՝ 8 առերևույթ հանցավոր խախտումների վերաբերյալ հաղորդում, ահազանգ:

Նշված ընդհանուր 12 հաղորդում-ահազանգերից 4-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 5-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ և ներկայացված զեկուցագրեր:  

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 

  • 1-ը՝ վերաբերում է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
  • 3-ը՝ Ախուրյան, Արթիկ խոշորացված համայքններում առերևույթ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
  • 1-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքում քաղաքացու կողմից ընտրական իրավունքի իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն,
  • 1-ը՝ Արթիկ խոշորացված համայնքում քարոզչական պաստառների տեղադրմանը խանգարելու միջոցով քարոզչության անցացմանը խոչընդոտելուն,
  • 2-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքի ընտրություններում ենթադրաբար քվեաթերթիկը կամ ծրարը ընտատեղմասերից դուրս տանելու հանգամանքներով պայմանավորված առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
  • 2-ը՝ Արթիկ խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
  • 1-ը՝ Ամասիա համայնքում ընտրատեղամասերից մեկում լույսերի անջատմամբ պայմանավորված՝ ենթադրաբար քվեարկության արդյունքները կեղծելու փորձին,
  • 1-ը՝ այլ բնույթի: 

 Վերացական և ընդհանրական բնույթի ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 8 հաղորդումների առնչությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին դատախազության կողմից հանձնարարվել է սկսել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Արդյունքում դրանցից 3-ը թողնվել են անհետևանք, քանի որ ներկայացված տվյալները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել, կամ նշվածները չեն համապատասխանել իրականությանը, իսկ 5 ահազանգերի կապակցությամբ ստուգողական գործողությունները շարունակվում են:

Իսկ 4 հաղորդում ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, որոնցով գործընթացը շարունակվում է՝ հանգամանքների պարզման, քրեական գործ հարուցելու հիմքերի ստուգման նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գեղարքունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ընտրական հանցագործության 17 հաղորդում է ստացվել

Հաջորդը

Կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը նվազում են

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128.8…
Դիտել

Տոկաևը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի,…
Դիտել

Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share