Ասկերանի 21-ամյա բնակիչը մեքենայով ընկել է գետը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 8-ին ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի փրկարարները: Պարզվել է, որ քաղաքային մարզադաշտից դեպի հարակից այգիներ տանող՝ գետամիջով անցնող ճանապարհին, Ասկերան քաղաքի 21-ամյա բնակիչ Ա.Մ.-ն իր վարած «Mitsubishi montero» մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել գետի մեջ:

Մեքենայի մեջ է եղել նաև նրա 70-ամյա Շ.Գ.-ն : Փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով մեքենայից հանել են քաղաքացիներին՝ ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես

Հաջորդը

Սպասվում են տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հղի է լուրջ ապակայունացմամբ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտարարել է, որ  իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ…
Դիտել

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում. ՊԲ

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ…
Դիտել

Արցախի ԱԺ հայտարարությունը

Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և Արցախի ապագայի…
Դիտել

ԼՂ-ում 30 հազար երեխայի ճակատագիր վտանգված է. Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է Արցախի ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելուն: Նման գրառում է իր Twitter-ի էջում տեղադրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share