Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները

Վրաստանում Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման գործում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև գործակցությունը կդառնա ավելի արդյունավետ և սերտ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վրացի իր գործընկերոջ հետ առանձնազրույցի ընթացքում:

«Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր։

Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ գործակցություն է հաստատվել և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ գործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետ Փաշինյանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։

«Ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետին՝ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ եմ, որ իմ թանկագին գործընկերն այսօր հյուրընկալվել է Թբիլիսիում։ Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։ Բարի լինի Ձեր ժամանումը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգել եւ սպանել են․ ՄԻՊ

Հաջորդը

Վստահություն չունեմ Աղվան Հովսեփյանի գործի արդար քննության առումով․ Արթուր Սաքունց (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՍԴ-ն կասեցրել է կառավարության որոշման գործողությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Սահմանադրական դատարանը կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների…
Դիտել

Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Խրամորթում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Վերջին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share