Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները

Վրաստանում Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման գործում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև գործակցությունը կդառնա ավելի արդյունավետ և սերտ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վրացի իր գործընկերոջ հետ առանձնազրույցի ընթացքում:

«Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր։

Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ գործակցություն է հաստատվել և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ գործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետ Փաշինյանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։

«Ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետին՝ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ եմ, որ իմ թանկագին գործընկերն այսօր հյուրընկալվել է Թբիլիսիում։ Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։ Բարի լինի Ձեր ժամանումը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգել եւ սպանել են․ ՄԻՊ

Հաջորդը

Վստահություն չունեմ Աղվան Հովսեփյանի գործի արդար քննության առումով․ Արթուր Սաքունց (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԽ-ն ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի իրավունքները

Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավորապես են կասեցվել: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհուրդը: «Ընդունված որոշումը նշանակում է,…
Դիտել

Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք, շվեյցարացին եւս չպետք է մոռանա. այս մասին նշել են Շվեյցարիայի Համադաշնության…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի անդրադարձը երրորդ նախագահի հրապարակած ձայնագրության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։ «Նախորդ 24 ժամում Սերժ Սարգսյանը և հանրապետականները սպառնում…
Դիտել

Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմել է ՀՀ և Արցախի նախագահներին

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Ստեփանակերտից կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախագահներին։ Հայկական երկու հանրապետությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share